Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Թող ամեն գործ

Թող ամեն գործ
23.07.2026 | 00:03

Հուլիսի 23

Տե’ր, շնորհիր մեզ, այդ հրաշալի ներքին խաղաղությունը:
Իմ որդինե՛ր, այդ խաղաղությունը իրոք վեր է ամեն մի ըմբռնումից:
Այդ խաղաղությունը ոչ ոք չի կարող խլել ձեզնից: Ոչ ոք չունի այդ խաղաղությունը խռովելու կարողություն, բայց միայն դուք կարող եք թույլ տալ, որ աշխարհի հոգսերն ու մտացիր զգացումները ներս մտնեն: Միայն դուք կարող եք արտոնել, որ ներս խուժեն վախն ու հուսախաբությունը:
Միայն դուք եք ի զորու բացել դուռը և թույլ տալ, որ գողը ներս մտնի ու խաթարի ձեր խաղաղությունը:
Այս պայմանն իբրև սկզբունք, կիրառեք ձեր կյանքում, թույլ մի՛ տվեք, որ որևէ մի բան խանգարի ձեր խաղաղությունը. ձեր սրտի անդորրը, որ գտել եք Ինձ հետ ունեցած առնչությունից:
Դադարեցրե՛ք ամեն գործ, առժամանակ մի հարաբերվեք ո՛չ մեկի հետ, մինչև որ կորած խաղաղությունը վերահաստատվի:
Մի՛ թույլ տվեք, որ ձեզ հետ առնչվող մարդիկ ավերեն ձեր սրտի ու մտքի խաղաղությունը:
Թույլ մի՛ տվեք և ո՛չ մեկին, որ մի որևէ նեղության, որևէ խռովության կամ մի որևէ ձախողության պատրվակով` թեկուզ մի կարճ ժամանակով խանգարի ձեր ներքին խաղաղությունը:
Դուք ամեն մի դժվարություն ընդունեք` փորձառության շնորհիվ` խաղաղությանը տիրանալու միջոց:
Տեսեք, որ ո՛չ մի գործ, ո՛չ մի ժամանց չվնասի ձեր ներքին ներդաշնակությունը. որ պահվում է Ինձ մոտ, գաղտնի վայրի մեջ Իմ Հոր:
Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ